Գալոթերապիան բուժման ոչ դեղորայքային մեթոդ է, որը հիմնված է ստորգետնյա աղային քարանձավների սպելեոբուժարանների պայմաններին մոտ միկրոկլիմայի ստեղծման և կիրառման վրա: Շնչառական օրգանների հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման վրա աղային քարանձավների դրական ազդեցության մասին հայտնի դարձավ լեհ բժիշկների և հատկապես Ֆ.Բոչկովսկու հետազոտությունների շնորհիվ դեռևս 1843թ.-ին: 20-րդ դարի 80-ական թվականներից սկսեցին փորձեր կատարվել վերարտադրելու ստորգետնյա աղային բնական բուժարանների միկրոկլիման վերգետնյա պայմաններում:
Բնական սպելեոբուժարանի միկրոկլիման ապահովող արհեստական գալոխցիկների ստեղծումը մեծ ձեռքբերում հանդիսացավ և ընդլայնեց սպելեոբուժման հնարավորությունները: Քանի որ նորաստեղծ մեթոդի հիմնական ակտիվ գործոնը աղի փոշեցիրն էր, մեթոդն անվանվեց գալոթերապիա: Այս անվանումն արտահայտում է սպելեոբուժման հիմնական բուժիչ գործոնի էությունը. դա չոր շատ մանր բնական քարաղն է (հունարեն «hals»՝ աղ բառից):
Հետևեք մեզ